19:53  +04,  25 հոկտեմբերի, 2020

Առաջատար «Էվերտոնը» առաջին պարտությունը կրեց (տեսանյութ)

Անգլիայի ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց առաջատար «Էվերտոնը»։

6-րդ տուրում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին», որը հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

«Էվերտոնը» 13 միավորով մնաց առաջին տեղում։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլը»։ «Սաութհեմփթոնը» 5-րդն է՝ 10 միավոր։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Էվերտոն»՝ 2։0 (տեսանյութ)

Ջեյմս-Ուորդ Պրաուս, 27, Չե Ադամս, 35

Հեռացում՝ Լուկա Դին («Էվերտոն»), 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով