18:35  ,  25 հոկտեմբերի, 2020

«Ատիրաուն» Ոսկանյանի գլխավորությամբ նվաճեց Ղազախստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր

«Ատիրաուն» հայաստանցի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ նվաճեց Ղազախստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր Առաջին լիգայի մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ։

«Ատիրաուն» հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթել է «Շախտյոր-Բուլատին»։ Հաղթական գոլը 11 մետրանոցից խփել է կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

«Ատիրաուն» անցած տարի էր դուրս մնացել Պրեմյեր լիգայից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում