17:55  ,  25 հոկտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Վանից»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 9-րդ տուրի խաղում չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց Չարենցավանի «Վանին» եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը խփեց 26-ամյա հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման։

«Վանը» 6 խաղից հետո 9 միավորով երրորդ տեղում է, «Արարատ-Արմենիան» 5 խաղում վաստակել է 8 միավոր եւ չորրորդն է։

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 0։1

Մաիլսոն Լիմա, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով