12:25  ,  25 հոկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկնել է 1972-ի հակառեկորդ

«Մանչեսթեր Յունայթեդը», Անգլիայի առաջնության առաջին երեք տնային հանդիպումներում հաղթանակ չտանելով, կրկնել է 1972-1973 թվականների մրցաշրջանի հակառեկորդը, հաղորդում է Opta Sport-ը։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում տանը 1։3 հաշվով պարտվել է «Քրիսթալ Փելասին», 1։6 հաշվով՝ Լոնդոնի «Տոտենհեմին» եւ 0։0 հաշվով է խաղացել Լոնդոնի «Չելսիի» հետ։

Անգլիայի առաջնությունում հաջորդ տնային հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի նոյեմբերի 1-ին՝ ընդունելով Լոնդոնի «Արսենալին»։

5 խաղից հետո մանչեսթերյան թիմը 7 միավորով 15-րդ տեղում է։ Առաջատար «Էվերտոնն» ունի 13 միավոր։

Անգլիայի անցած առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» գրավել է երրորդ տեղը՝ 66 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում