11:27  ,  25 հոկտեմբերի, 2020

«Բավարիան» բարելավել է 47 տարվա վաղեմության ռեկորդ

Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիան» բարելավել է արդյունավետության 47 տարվա վաղեմության ռեկորդ։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը Գերմանիայի առաջնության առաջին 5 տուրում խփել է 22 գոլ՝ սահմանելով Բունդեսլիգայի ռեկորդ։ Այդ գոլերից 10-ը խփել է 32-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Առաջին 5 խաղում 10 գոլը եւս Բունդեսլիգայի ռեկորդ է։

1973-1974 թվականների մրցաշրջանում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Բունդեսլիգայի մրցաշրջանի առաջին հինգ խաղերում խփել է 20 գոլ։

5-րդ տուրում «Բավարիան» 5։0 հաշվով հաղթել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով