01:33  ,  25 հոկտեմբերի, 2020

«Աթլետիկոն» հաղթեց «Բետիսին» եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց Սեւիլիայի «Բետիսի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 2։0 հաշվով։

«Աթլետիկոն» 11 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ռեալից» հետ է 2 միավոր, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բետիսը» 10-րդն է՝ 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Աթլետիկո» - «Բետիս»՝ 2։0 (տեսանյութ)

Մարկոս Լիորենտե, 46, Լուիս Սուարես, 90+1

Հեռացում՝ Մարտին Մոնտոյա («Բետիս»), 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով