01:10  ,  25 հոկտեմբերի, 2020

Նուրմագոմեդովը հաղթեց Գեթժիին եւ հայտարարեց UFC-ում կարիերան ավարտելու մասին

Ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը հաղթանակով ավարտեց մենամարտը ամերիկացի Ջասթին Գեթժիի հետ խառը մենամարտերի UFC 254 մրցաշարում, որն անցկացվեց Աբու Դաբիում։

Նուրմագոմեդովը հաղթեց երկրորդ ռաունդում հաջող ցավացնող հնարքից հետո։ Նա երրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը։

Մենամարտից հետո 32-ամյա թեթեւ քաշային մարտիկը հայտարարեց UFC-ում կարիերան ավարտելու մասին։ Նա խառը մենամարտերում էր 2008 թվականից՝ 29 մենամարտում տանելով նույնքան հաղթանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում