00:56  ,  25 հոկտեմբերի, 2020

«Լիվերպուլ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 2։1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» տանը մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն եւ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։

«Լիվերպուլը» 13 միավորով հավասարվեց առաջատար «Էվերտոնին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լիվերպուլ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 2։1 (տեսանյութ)

Ռոբերտո Ֆիրմինո, 41, Դիոգու Ժոտա, 64 - Սանդեր Բերգե, 13, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում