21:48  ,  24 հոկտեմբերի, 2020

Զիդան․ Անցկացրինք կատարյալ հանդիպում

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակը փոխչեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում։

«Մենք անցկացրինք կատարյալ հանդիպում եւ վաստակեցինք 3 միավոր։ Հիմա պետք է վերականգնել ուժերը եւ ուրախանալ այս հաղթանակին։ Մենք կվայելենք այս արդյունքը եւ կսկսենք պատրաստվել «Բորուսիայի» դեմ հանդիպմանը։

Քննադատությունը պետք է հանգիստ ընդունել, բայց այն արդարացված չէր նախորդ երկու պարտություններից հետո։

Մեր թիմն ունի բնավորություն, որն այսօր դրսեւորվեց խաղադաշտում։ Սա թիմային հաղթանակ է, եւ ես հպարտ եմ մեր խաղացողներով»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռեալը» 6 խաղից հետո 13 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» անցկացրել է 5 հանդիպում եւ 7 միավորով 10-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1։3 (տեսանյութ)

Անսու Ֆատի, 8 - Ֆեդերիկո Վալվերդե, 5, Սերխիո Ռամոս, 63, 11մ, Լուկա Մոդրիչ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս