20:50  ,  24 հոկտեմբերի, 2020

«Ժիլինան» պարտվեց, Բիչախչյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Սլովակիայի առաջնության 11-րդ տուրում «Ժիլինան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ռուժոմբերոկի» հետ եւ պարտվեց 1։2 հաշվով։

20-րդ րոպեին աչքի ընկավ հյուրերի 21-ամյա լեհ հարձակվող Դավիդ Կուրմինովսկին՝ բացելով հաշիվը։

Գոլային փոխանցումն անկյունայինից կատարեց Հայաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը (տեսանյութ

Հյուրերը հաղթանակը բաց թողեցին 82-րդ եւ ավելացված առաջին րոպեին ընդունած գոլերիի հետեւանքով։

«Ժիլինան» 16 միավորով երրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում