19:25  ,  24 հոկտեմբերի, 2020

«Բավարիայի» հաղթանակը՝ 5։0, օրվա արդյունքները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ եւ առավելության հասավ 5։0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բավարիան» 12 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր հետ է առաջատար «ՌԲ Լայպցիգից», որը 2։1 հաշվով հաղթեց Բեռլինի «Հերտային»։

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բավարիա» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 5։0 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 10, 26, 60, Լերոյ Սանե, 72, Լեոն Գորեցկա, 90+1

«ՌԲ Լայպցիգ» - «Հերտա»՝ 2։1 (տեսանյութ)

Դեոտշանկյուլ Ուպամեկանո, 11, Մարսել Զաբիտցեր, 77, 11մ - Ջոն Կորդոբա, 8

Հեռացում՝ Դեյորայսո Զեֆյոկ («Հերտա»), 50, երկրորդ դեղին քարտ, Ջեսիք Նգանկամ («Հերտա»), 90+2

«Մայնց» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 2։3

Ժան-Ֆիլիպ Մատետա, 23, 36 - Լարս Շտինդլ, 15, Յոնաս Հոֆման, 76, 11մ, Մատիաս Գինտեր, 83

«Ունիոն Բեռլին» - «Ֆրայբուրգ»՝ 1։1

Ռոբերտ Անդրիխ, 36 - Վինչենցո Գրիֆո, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս