18:40  ,  24 հոկտեմբերի, 2020

«Հոբրոն» պարտվեց, Բաբայանը դարձավ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Դանիայի առաջին դիվիզիոնի առաջնության 9-րդ տուրում «Հոբրոն» ընդունեց «Էսբիերգին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը «Հոբրոյի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ գոլի հեղինակ դարձավ 85-րդ րոպեին։

«Հոբրոն» 13 միավորով 7-րդ տեղում է։ «Էսբիերգը» երրորդն է՝ 17 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում