17:22  ,  24 հոկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Սիթին» չհաղթեց Լոնդոնում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հյուրընկալվեց «Վեստ Հեմին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

«Վեստ Հեմը» 6 խաղից հետո ունի 8 միավոր եւ 10-րդ տեղում է։ «Մանչեսթեր Սիթին» նույնքան միավոր վաստակել է 5 խաղում եւ 11-րդն է։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։1 (տեսանյութ)

Մայքլ Անտոնիո, 18 - Ֆիլիպ Ֆոդեն, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում