17:01  ,  24 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնա» - «Ռեալ». Մեկնարկային կազմեր (ֆոտո)

Հայտնի են կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմերը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում:

«Բարսելոնա». Նետո, Սերժինյո Դեստ, Ժերար Պիկե, Կլիեման Լանգլե, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Ֆրենկի Դե Յոնգ, Պեդրի, Անսու Ֆատի, Ֆելիպե Կոուտինյո, Լիոնել Մեսին:

«Ռեալ». Տիբո Կուրտուա, Նաչո Ֆերնանդես, Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Ֆերլան Մենդի, Կազեմիրո, Տոնի Կրոս, Ֆոդերիկո Վալվերդե, Մարկո Ասենսիո, Վինիսիուս Ժունիոր, Քարիմ Բենզեմա:

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին «Կամպ Նոու» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։ Հանդիպման գլխավոր մրցավարն է 38-ամյա Խուան Մարտինես Մունուերան, որն առաջին անգամ կսպասարկի Էլ կլասիկոն:

5 խաղից հետո Արքայական ակումբը 10 միավորով երրորդ տեղում է, իսկ կատալոնացիներն անցկացրել են 4 հանդիպում և վաստակել 7 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում