16:17  ,  24 հոկտեմբերի, 2020

ՊՍԺ-ում կորոնավիրուսի վարակման դեպք է գրանցվել

Ֆրանսիական ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել է թիմում կորոնավիրուսի վարակման նոր դեպքի մասին:

Ֆուտբոլիստի անունը չի նշվում: Նա ինքնամեկուսացվել է, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

ՊՍԺ-ն առաջիկա հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 24-ին՝ Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում մրցելով «Դիժոնի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում