14:12  ,  24 հոկտեմբերի, 2020

Խաբիբ Նուրմագոմեդովը դարձել է Ռուսաստանի ամենահայտնի մարդն Ինստագրամում

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը դարձել է Ռուսաստանի ամենահայտնի մարդն Ինստագրամում:

Դաղստանցի 32-ամյա մարզիկի հետևորդների թիվը հասել է 22.1 միլիոնի: Նուրմագոմեդովը շրջանցել է ռուս երգչուհի Օլգա Բուզովային, որը 22 միլիոն հետևորդ ունի Ինստագրամում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Խաբիբ Նուրմագոմեդովն Աբու-Դաբիում տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի ամերիկացի Ջասթին Գետժիի հետ: UFC-ում Նուրմագոմեդովն անցկացրել է 12 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում