15:17  ,  24 հոկտեմբերի, 2020

Թոմաս Տուխելը դժգոհ է Լեոնարդոյի աշխատանքից

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դժգոհ է ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի աշխատանքից, հաղորդում է ESPN-ը:

Գերմանացի մասնագետը ցանկանում էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փարիզյան ակումբը ձեռք բերեր կատալոնական «Բարսելոնայից» հեռացած ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, որը տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո», ինչպես նաև վարձակալել Լոնդոնի «Չելսիի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին: Սակայն Լեոնարդոն կասեցրել է այդ 2 տրանսֆերները: Տուխելի կարծիքով, բրազիլացին վատ է աշխատել տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմն ուժեղացնելու հարցում:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 7 տուրերից հետո ՊՍԺ-ն 15 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր հետ է առաջատար «Լիլից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում