10:52  ,  24 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալի» դեմ խաղում (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է հայտացուցակը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղի համար: Էլ կլասիկոն բաց կթողնեն գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը և ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին, իսկ իսպանացի Ժորդի Ալբան վնասվածքից վերականգնվելուց հետո վերադարձել է «Բարսելոնայի» հայտացուցակ:

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում