01:01  +04,  24 հոկտեմբերի, 2020

«Լիդս Յունայթեդը» հաղթեց «Աստոն Վիլային»՝ 3։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Լիդս Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Աստոն Վիլայի» հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Պատրիկ Բեմֆորդը։

«Լիդսը» 6 խաղից հետո 10 միավորով երրորդն է։ «Աստոն Վիլան» 4 հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց եւ 12 միավորով երկրորդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Լիդս Յունայթեդ»՝ 0։3 (տեսանյութ)

Պատրիկ Բեմֆորդ, 55, 67, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս