23:09  ,  23 հոկտեմբերի, 2020

Անտվերպեն․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս մնաց Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող ATP World Tour 250 շարքի European Open մրցաշարից։

Քառորդ եզրափակիչում հայ թենիսիստը մրցեց բրիտանացի Դենիել Էվանսի հետ եւ պարտություն կրեց 6:3, 6:7 (7:9), 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 42 րոպե։

Կիսաեզրափակիչում Էվանսի մրցակիցը կլինի ֆրանսիացի Ուգո Ումբերը։

Անտվերպենի մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 25-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում