18:11  ,  23 հոկտեմբերի, 2020

«Ռոմայի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Ջանլուկա Մանչինին վարակվել է կորոնավիրուսով։

«Ողջույն բոլորին։ Կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է։ Այս պատճառով կարանտինի մեջ եմ։

Ես ինձ լավ եմ զգում եւ օրերն եմ հաշվում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ»,- Ինստագրամում գրել է 24-ամյա իտալացի պաշտպանը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մանչինին մասնակցել է չորս հանդիպման։

Ա Սերիայի 5-րդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 26-ին կմրցի «Միլանի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում