17:08  ,  23 հոկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Քինգսլի Քոմանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն խաղացող, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղում Քոմանը դարձել էր դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ, «Բավարիան» հաղթել էր 4։0 հաշվով։

Քվեարկությունում Քոմանը հետ է թողել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատային, գերմանական «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Անխելինյոյին եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Տետեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում