16:43  ,  23 հոկտեմբերի, 2020

Ռուս հարձակվողը հեռացել է «Արարատից»

Երևանի «Արարատը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը ռուս հարձակվող Ալեքսանդր Կոզլովի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստն «Արարատին» միացել էր 2019-ի ամռանը: Նախորդ մրցաշրջանում Կոզլովը երևանյան ակումբի կազմում մասնակցել է 19 խաղի և դարձել է 4 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոզլովը Մոսկվայի «Սպարտակի» սան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով