19:12  ,  23 հոկտեմբերի, 2020

UFC-ի նախագահը Նուրմագոմեդով - Գետժի մենամարտը գնահատում է 700 միլիոն դոլար

UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատմել է, թե որքան է գնահատում թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Ջասթին Գետժիի մենամարտի արժեքը:

«Այդ մենամարտի մասին գրում են 50 երկրներում: Միայն պատկերացրեք՝ ունենք 23 միլիարդ ցուցադրություն: Հաշվարկները ցույց են տվել, որ դա կազմում է 700 միլիոն դոլար: Հենց այդքան է այդ մենամարտի արժեքը»,- Real Quick With Mike Swick Podcast-ի եթերում ասել է Դանա Ուայթը:

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովի և Գետջիի միջև մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին Աբու-Դաբիում: Նախօրեին տեղի էր ունեցել հայացքների մենամարտն ու կռման արարողությունը: 2 մարտիկների քաշն էլ 70.6 կգ է: Ռուսաստանցի մարտիկը քաշի հետ կապված խնդիր է ունեցել, այդ պատճառով ստիպված է եղել ամբողջովին մերկ կանգնել կշեռքին: Ավելի վաղ նշվում էր, որ Խաբիբ Նուրմագոմեդովը 8.5 կգ քաշ է գցել 6 օրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում