14:44  ,  23 հոկտեմբերի, 2020

Սթիվեն Ջերարդ. Երբևէ տեսածս ամենագեղեցիկ գոլն էր

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն անդրադարձել է անգլիացի կիսապաշտպան Կեմար Ռուֆի տպավորիչ գոլին բելգիական «Ստանդարդի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում: Ավելացված ժամանակում «Գլազգո Ռեյնջերսի» 27-ամյա ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել էր մոտ 50 մետրից (տեսանյութ):

«Պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում եմ 1998 թվականից, և դա լավագույն գոլն էր, որը տեսել եմ սեփական աչքերով: 50 մետրից գոլ խփելու համար անհրաժեշտ է ուժ, խաղադաշտը տեսնելու կարողություն ու տեխնիկա: Չեմ կարծում, որ տեսել եմ կամ երբևէ կտեսնեմ ավելի գեղեցիկ գոլ»,- «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպանի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ դա Եվրոպայի լիգայի պատմության ամենահեռու տարածությունից գոլն էր: Այդ խաղում Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմն արտագնա հաղթանակ էր տարել 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում