13:42  ,  23 հոկտեմբերի, 2020

Խաբիբ Նուրմագոմեդովի և Ջասթին Գետժիի հայացքների մենամարտը

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Ջասթին Գետժիի հայացքների մենամարտն անցել է առանց միջադեպերի:

Տեղի է ունեցել նաև կռման արարողությունը: 2 մարտիկների քաշն էլ 70.6 կգ է: Ռուսաստանցի մարտիկը քաշի հետ կապված խնդիր է ունեցել, այդ պատճառով ստիպված է եղել ամբողջովին մերկ կանգնել կշեռքին: Ավելի վաղ նշվում էր, որ Խաբիբ Նուրմագոմեդովը 8.5 կգ քաշ է գցել 6 օրում

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովի և Գետջիի միջև մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին Աբու-Դաբիում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում