13:08  ,  23 հոկտեմբերի, 2020

«Ռեալի» հարձակվողին մեղադրանք է առաջադրվել, նա կարող է ազատազրկվել 6 ամսով

Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչին սպառնում է ազատազրկում:

Marca-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստին մեղադրանք է առաջադրվել Բելգրադում կարանտինի կանոնները խախտելու համար: Նա կարող է ազատազրկվել 6 ամսով:

Յովիչը Սերբիայի մայրաքաղաքում կարանտինի կանոնները խախտել էր մարտի 19-ին: Իսպանիայից հայրենիք վերադառնալուց հետո նա պետք է անցներ ինքնամեկուսացման 28-օրյա ռեժիմ, սակայն օրեր անց նրան նկատել էին Բելգրադի փողոցներում: Ֆուտբոլիստը նշել էր, որ չգիտեր այդ սահմանափակման մասին և գնացել էր խանութ: Հարձակվողն արդեն վճարել է 30 հազար եվրո տուգանք, ինչը կարող է մեղմացնել նրա պատիժը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում