10:35  ,  23 հոկտեմբերի, 2020

38-ամյա մրցավարն առաջին անգամ կսպասարկի Էլ կլասիկոն

Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» միջև ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խուան Մարտինես Մունուերան, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

38-ամյա Մունուերան առաջին անգամ կսպասարկի Էլ կլասիկոն: Եզրային մրցավարները կլինեն Դիեգո Բարբերո Սևիլիան ու Միգել Մարտինես Մուներան:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի գործող չեմպիոնին կընդունի հոկտեմբերի 24-ին: 5 խաղից հետո Արքայական ակումբը 10 միավորով երրորդ տեղում է, իսկ կատալոնացիներն անցկացրել են 4 հանդիպում և վաստակել 7 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում