10:07  ,  23 հոկտեմբերի, 2020

Եվրոպայի լիգայի պատմության մեջ ամենահեռվից խփած գոլը

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» կիսապաշտպան Կեմար Ռուֆը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել բելգիական «Ստանդարդի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում (տեսանյութ):

Ավելացված ժամանակում 27-ամյա անգլիացին մրցակցի դարպասը գրավել է մոտ 50 մետրից: Դա Եվրոպայի լիգայի պատմության ամենահեռու տարածությունից գոլն էր, հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում Սթիվեն Ջերարդի գլխավորած «Գլազգո Ռեյնջեսն» արտագնա հաղթանակ էր տարել 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով