11:44  ,  23 հոկտեմբերի, 2020

Ռոնալդուն բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ խաղը

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հանձնած կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը նույնպես դրական է եղել, հաղորդում է Marca-ն:

Դա նշանակում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: ՈւԵՖԱ-ի արձանագրության համաձայն՝ ֆուտբոլիստը պետք է կորոնավիրուսի բացասական թեստ հանձնի հանդիպումից նվազագույնը 7 օր առաջ:

Ռոնալդուի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, երբ նա Պորտուգալիայի ազգային հավաքականի ճամբարում էր: Դրանից հետո նա վերադարձել էր Թուրին և ինքնամեկուսացվել, սակայն տնային պայմաններում շարունակում է մարզվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում