That was a fun one
— ATP Tour (@atptour) October 22, 2020
@karenkhachanov holds off Bergs and a vocal Antwerp crowd to prevail 5-7, 6-4, 6-4 and reach the quarter-finals.
: @TennisTV | @EuroTennisOpen pic.twitter.com/ih0vB1nOgT
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող ATP World Tour 250 շարքի European Open մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հայ թենիսիստը 5:7, 6:4, 6:4 հաշվով առավելության հասավ բելգիացի Զիզու Բերգսին։ Աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակի 528-րդ տեղում գտնվող մրցակցին հաղթեց 2 ժամ 22 րոպեում։
Քառորդ եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի բրիտանացի Դանիել Էվանսը։
Անտվերպենի մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 25-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում