22:49  ,  22 հոկտեմբերի, 2020

ԵԼ․ «Ռոմայի» կամային հաղթանակն ու Մխիթարյանի գոլային փոխանցումը, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի առաջին տուրում իտալական «Ռոման» հյուրընկալվեց շվեյցարական «Յանգ Բոյզին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Դաշտի տերերը 14-րդ րոպեին ստացան 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց կամերունցի հարձակվող Ժան-Պիեր Նսամեն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ 59-րդ րոպեին փոխարինեց իսպանացի հարձակվող Պեդրոյին։ 69-րդ րոպեին «Ռոման» վերականգնեց հավասարությունը։ Աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Բրունո Պերեսը։

73-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո հյուրերի հաղթական գոլը խփեց ալբանացի պաշտպան Մարաշ Կումբուլան։

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, առաջին տուր

A խումբ

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1։2 (տեսանյութ)

«ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա) - «Կլուժ» (Ռումինիա)՝ 0։2

B խումբ

«Ռապիդ» (Ավստրիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1։2 (տեսանյութ)

«Դանդոլկ» (Իռլանդիա) - «Մոլդե» (Նորվեգիա)՝ 1։2

C խումբ

«Բայեր» (Գերմանիա) - «Նիցա» (Ֆրանսիա)՝ 6։2

«Հապոել Բեր Շեւա» (Իսրայել) - «Սլավիա» (Չեխիա)՝ 3։1

D խումբ

«Ստանդարդ» (Բելգիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 0։2

«Լեխ Պոզնան» (Լեհաստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2։4

E խումբ

«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) - «Գրանադա» (Իսպանիա)՝ 1։2

ՊԱՕԿ (Հունաստան) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 1։1

F խումբ

«Նապոլի» (Իտալիա) - «Ազ Ալկմար»  (Հոլանդիա)՝ 0։1

«Ռիեկա» (Խորվաթիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 0։1

G խումբ

«Բրագա» (Պորտուգալիա) - ԱԵԿ (Հունաստան)՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

«Լեսթեր Սիթի» (Անգլիա) - «Զարյա» (Ուկրաինա)՝ 23:00

H խումբ

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Միլան» (Իտալիա)՝ 23:00

«Սպարտա» (Չեխիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 23:00

I խումբ

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Սիվասպոր» (Թուրքիա)՝ 23:00

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - ադրբեջանական ակումբ՝ 23:00

J խումբ

«Տոտենհեմ» (Անգլիա) - ԼԱՍԿ (Ավստրիա)՝ 23:00

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Անտվերպեն» (Բելգիա)՝ 23:00

K խումբ

«Վոլֆսբերգ» (Ավստրիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 23:00

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)՝ 23:00

L խումբ

«Լիբերեց» (Սլովակիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 23:00

«Հոֆենհայմ» (Գերմանիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում