22:02  ,  22 հոկտեմբերի, 2020

Մոուրինյո․ Կփորձենք նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի մեկնարկից առաջ հայտարարել է, որ պայքարելու է այս մրցաշարի տիտղոսի համար։

«Մենք պատրաստվում ենք պայքարել մինչեւ վերջ։ Հեշտ չի լինի, քանի որ շատ երկար մրցաշար է, բարդ խմբային փուլով։

Խմբային փուլում էլ հաջող հանդես գալուց հետո փլեյ-օֆֆի հենց առաջին փուլում կարող ես հանդիպել Չեմպիոնների լիգայից դուրս մնացած ուժեղ թիմի, ինչն անարդար է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Տոտենհեմը» չորս տարում առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի լիգային։ Նախորդ երեք մրցաշրջաններում հանդես է եկել Չեմպիոնների լիգայում։ Հոկտեմբերի 22-ին «Տոտենհեմի» մրցակիցը կլինի ավստրիական ԼԱՍԿ-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում