20:10  ,  22 հոկտեմբերի, 2020

Մարչելո Լիպին ավարտեց մարզչական կարիերան

Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Goal.com-ը։ 72-ամյա իտալացի մասնագետը չի բացառել, որ հաջորդ տարի կարող է խորհրդականի կամ վարչական աշխատանքի անցնի որեւէ ակումբում կամ ֆեդերացիայում։

Մարչելո Լիպին մարզչական կարիերան սկսել է 1982-ին իտալական «Սամպդորիայի» երիտասարդական թիմում։ Մարզել է նաեւ «Սիենան», «Ինտերը», «Նապոլին», «Ատալանտան»։ «Յուվենտուսի» հետ դարձել է Իտալիայի 5-ակի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Իտալիայի հավաքականը նրա ղեկավարությամբ 2006-ին դարձել է աշխարհի չեմպիոն։

Չինական «Գուանչժոու Էվերգրանդի» գլխավորությամբ նա երեք անգամ նվաճել է Չինաստանի չեմպիոնի տիտղոսը, նաեւ հաղթել է ասիական Չեմպիոնների լիգայում։ 2016-2019-ին նա գլխավորել է Չինաստանի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում