19:02  ,  22 հոկտեմբերի, 2020

ՀՖՖ-ն ու Տալլինի «Արարատը» նվերներ են փոխանցել արցախցի երեխաներին

ՀՖՖ հրահանգիչները, կանանց Հայաստանի ազգային և Մ-19 հավաքականի ֆուտբոլիստուհիներն այցելել են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում հանգրվանած արցախցի երեխաներին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: 

Կազմակերպվել էր ֆուտբոլային փոքրիկ միջոցառում, որի ժամանակ խմբերի բաժանված երեխաներն անցկացրեցին տարբեր խաղեր, իսկ վերջում ստացան նվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Տալլինի «Արարատ» ակումբի կողմից: Միջոցառման մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով