18:24  ,  22 հոկտեմբերի, 2020

«Գանձասար-Կապանն» ուժեղ էր «Լոռիից»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երրորդ տուրից տեղափոխված խաղում «Գանձասար-Կապանը» հյուրընկալեց Վանաձորի «Լոռիին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 11 մետրանոցից խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն։

«Գանձասա-Կապանը» 6 խաղից հետո 7 միավորով 6-րդ տեղում է։ «Լոռին» անցկացրել է 5 հանդիպում եւ 6 միավորով 7-րդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, երրորդ տուր

«Գանձասար-Կապան» - «Լոռի»՝ 1։0

Վբեյմար Անգուլո, 12, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում