16:14  ,  22 հոկտեմբերի, 2020

«Ալաշկերտն» իմացավ մրցակցին կանանց Չեմպիոնների լիգայում

ՈւԵՖԱ-ի գրասենյակում հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մեկխաղյա դիմակայությունում կմրցի ուկրաինական «Խարկովի» հետ: Հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 3-ին կամ 4-ին Ուկրաինայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում