17:15  ,  22 հոկտեմբերի, 2020

Պեպեն Ստերլինգին գցելուց հետո նաև հարվածել է մրցակցին

Պորտուգալական «Պորտուի» պաշտպան Պեպեն տգեղ արարքով է առանձնացել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում:

Դրվագներից մեկում Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը նախ գցել է անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգին, այնուհետև ոտքով հարվածել է նրան: Հանդիպման գլխավոր մրցավարը «Պորտուի» ավագին դեղին քարտ է ցույց տվել այդ միջադեպի համար:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում տեղի ունեցած խաղում «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում