16:50  ,  22 հոկտեմբերի, 2020

Վենգերը կարծում է, որ «Բարսելոնայում» Գրիզմանի գլխավոր խնդիրը Մեսին է

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել կատալոնական «Բարսելոնայում» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի խաղի մասին:

«Երկար ժամանակ քո դիրքում չխաղալը բարդ է: Սկզբում ֆուտբոլիստը խոստովանում էր դա, և հնարավոր է, որ նա հիասթափված է: Գրիզմանը խաղացող է, որը պետք է հանդես գա կենտրոնում: Նա կարող է վտանգ ստեղծել վերջին փոխանցումով ու խփած գոլերով, սակայն կա խնդիր, քանի որ դա Լիոնել Մեսիի դիրքն է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Այս մրցաշրջանում 29-ամյա Գրիզմանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 4 հանդիպում, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում