14:08  ,  22 հոկտեմբերի, 2020

Հայաստանի Ա լիգայի թիմի խաղացողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայում հանդես եկող «Սուպերսոնիքսի» առաջիկա հանդիպումները հետաձգվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, hաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

«Հարգելի՛ ընկերներ, «Սուպերսոնիքս» ԲԱ խաղացողներից մի քանիսի մոտ հաստատվել է Covid-19: Այդ իսկ պատճառով, Ա-Լիգան որոշել է անժամկետ հետաձգել «Սուպերսոնիքսի» առաջիկա հանդիպումները՝ վարակի տարածումից խուսափելու համար: Մնացած բոլոր հանդիպումները կկայանան նախատեսված ժամկետներում»,- ասվում է ՀԲՖ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման ռեկորդային աճ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում