13:45  ,  22 հոկտեմբերի, 2020

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 101-րդ տեղը:

Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականն անցկացրել էր 2 հանդիպում՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնում ոչ ոքի խաղալով Վրաստանի (2:2) և Էստոնիայի (1:1) հետ:

ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, իսկ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան մնացել է երկրորդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակում են բրազիլացիները: Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Ուրուգվայը, Արգենտինան, Խորվաթիան ու Կոլումբիան:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիան 65-րդն է, Վրաստանը՝ 88-րդը, իսկ Էստոնիան՝ 109-րդը:

Ազգերի լիգայում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը  հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանին: 3 օր անց հայկական թիմը վերջին տուրում կըդնունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում