13:35  ,  22 հոկտեմբերի, 2020

Հայաստանի Պրեմիեր լիգայի ևս 2 խաղ հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով

«Արարատ» - «Ալաշկերտ» հոկտեմբերի 22-ին նախատեսված Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: «Ալաշկերտի» 4 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուսի է հայտնաբերվել, հայտնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:

Հաշվի առնելով «Նոայում» 9 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանները, հետաձգվել է նաև «Նոա» - «Փյունիկ» Հայաստանի առաջնության 9-րդ տուրի հանդիպումը: 

Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր նաև «Նոա» - «Լոռի» 8-րդ տուրի հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 17-ին Երևանում:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման ռեկորդային աճ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում