15:45  ,  22 հոկտեմբերի, 2020

Եվրագավաթներում Լուկակուի գոլային շարքը շարունակվում է (ֆոտո)

Իտալական «Միլանի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, գոլի հեղինակ դառնալով Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում (2:2), եվրագավաթներում աչքի ընկավ 9-րդ խաղում անընդմեջ, հաղորդում է Opta-ն:

Այդ 9 խաղերում 27-ամյա բելգիացին 10 գոլ է խփել «Ինտերի» կազմում: Չեմպիոնների լիգայում միլանյան ակումբի նախորդ 6 գոլերում Լուկակուն ունեցել է մասնակցություն՝ խփելով 4 գոլ ու կատարելով 2 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում բելգիացի հարձակվողն «Ինտերի» կազմում անցկացրել է 51 հանդիպում, դարձել 34 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Այս մրցաշրջանում նա ակումբի ու հավաքականի կազմում մասնակցել է 8 խաղի և խփել 9 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս