13:15  ,  22 հոկտեմբերի, 2020

Սիմեոնե. Անցկացրինք լավ հանդիպում

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը 0:4 հաշվով:

««Բավարիան» ուժեղ թիմ է, որն օգտվեց իր դիրքից: Մենք անցկացրինք լավ հանդիպում, սակայն պետք է ինչ-որ բան շտկել: Չկարողացանք իրացնել մեր գոլային պահերը, և դա անդրադարձավ խաղի ելքի վրա:

Ծանր օրացույցը պարտավորվածություն է, որին հարմարվում են Չեմպիոնների լիգային մասնակցող բոլոր թիմերը: Դա ո՛չ լավ է, ո՛չ վատ, պարզապես պետք է հաշտվենք դրա հետ և հաղթահարենք»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է: A խմբի մյուս խաղում «Զալցբուրգը» (Ավստրիա) և «Լոկոմոտիվը» (Ռուսաստան) բաժանվել էին խաղաղությամբ՝ 2։2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում