15:12  ,  22 հոկտեմբերի, 2020

Խիղճս հանգիստ է. Արտետան՝ Օզիլին հայտացուցակից դուրս թողնելու մասին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլին Անգլիայի առաջնության հայտացուցակից դուրս թողնելու որոշումը:

«Դա զուտ ֆուտբոլային որոշում էր, և իմ խիղճը հանգիստ է, քանի որ ես արդար եմ եղել նրա հանդեպ: Իմ աշխատանքը յուրաքանչյուր ֆուտբոլիստից առավելագույնը քաղելն է թիմում ներդրում ունենալու հարցում: Այս պահին ես չեմ տեսնում լավագույն Օզիլի թիմի համար: Դա իրականությունն է, որը մենք պետք է ընդունենք: Լավագույն տարբերակը դեմ առ դեմ քննարկելն է»,- իսպանացի մասնագետի ոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Մեսութ Օզիլն «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում