12:37  ,  22 հոկտեմբերի, 2020

«Ռեալի» հարձակվողը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ժունիրոր Վինիսիուսը տպավորիչ ռեկորդ է սահմանել ուկրաինական «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում:

20-ամյա բրազիլացին գոլի հեղինակ է դարձել փոխարինման դուրս գալուց 15 վայրկյան հետո: Դա լավագույն ցուցանիշն է սկսած 2006/2007 մրցաշրջանից, երբ Opta-ն սկսել է ներկայացնել Չեմպիոնների լիգայի պաշտոնական վիճակագրությունը:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում «Շախտյորը» հաղթել էր 3:2 հաշվով՝ 3 գոլ խփելով առաջին խաղակեսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս