11:50  ,  22 հոկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ու գոլի թեկնածուները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Լավագույնի կոչման համար կպայքարեն Կինգսլի Կոմանը («Բավարիա»), Անխելինյոն («Լայպցիգ»), Տետեն («Շախտյոր») և Ալվարո Մորատան («Աթլետիկո»):

Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում են Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Ալեխանդրո Գոմեսը («Ատալանտա»), Կորանտեն Տոլիսոն («Բավարիա») և Կրիստիան Ռամիրեսը («Կրասնոդար»):

Հաղթողները հայտնի կդառնան ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում