10:44  ,  22 հոկտեմբերի, 2020

Զիդան. Ես լավատես եմ և հավատում եմ իմ թիմին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ուկրաինական «Շախտյորից» կրած տնային պարտությունը 2:3 հաշվով:

«Մենք սխալվեցինք առաջին գոլի դրվագում: «Ռեալն» ուներ վստահության պակաս, սակայն ես ուրախ եմ, որ ֆուտբոլիստները ճիշտ արձագանքեցին ստեղծված իրավիճակին և ավելացրին խաղի ընթացքում: Նրանք արժանի չէին այդպիսի խաղի: Դա անհաջող երեկո էր, և ես՝ որպես մարզիչ, պետք է որոշումներ կայացնեմ: Կարծում եմ, որ ի զորու եմ շտկել ամեն բան, ինչն էլ կփորձեմ անել: Այժմ պետք է պատրաստվենք հաջորդ խաղին: Այսօր մռայլ օր էր, բայց վաղն արև դուրս կգա: Ես լավատես եմ և հավատում եմ թիմին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում «Շախտյորը» 3 գոլ էր խփել առաջին խաղակեսում: Հոկտեմբերի 24-ին «Ռեալն» Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում կհյուրընկալվի կատալոնական «Բարսելոնային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում