10:08  ,  22 հոկտեմբերի, 2020

ՉԼ. Առանց Ռամոսի «Ռեալը» պարտվել է վերջին 8 խաղերից 7-ում

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» շարունակում է Չեմպիոնների լիգայում անհաջող հանդես գալ առանց թիմի ավագ Սերխիո Ռամոսի:

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Արքայական ակումբն առանց իսպանացի պաշտպանի 2։3 հաշվով տնային պարտություն կրեց ուկրաինական «Շախտյորից», որը 3 գոլ խփեց առաջին խաղակեսում:

Առանց Սերխիո Ռամոսի «Ռեալը» Չեմպիոնների լիգայում պարտվել է վերջին 8 խաղերից 7-ում, հաղորդում է Gracenote Live-ը:

Բացի այդ, «Ռեալը» Չեմպիոնների լիգայում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը: Նախորդ անգամ թիմը նման անհաջող շարք ունեցել էր 1986 թվականին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին «Ռեալն» Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում կհյուրընկալվի կատալոնական «Բարսելոնային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում