20:44  ,  21 հոկտեմբերի, 2020

«Ինտերի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Միլանի «Ինտերի» պաշտպան Աշրաֆ Հակիմին վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստը ախտանիշ չունի, սակայն ինքնամեկուսացել է։

Նա բաց կթողնի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» եւ Դոնեցկի «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումները, չի մասնակցի նաեւ «Ջենոայի» դեմ Իտալիայի առաջնության հերթական տուրի խաղին։

Մարոկկոն ներկայացնող ֆուտբոլիստն այս ամռանն է հինգ տարվա պայմանագիր կնքել «Ինտերի» հետ։ Նախորդ երկու մրցաշրջաններում նա հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում